Մյունխենի «Բավարիան» ցանկանում է իր կազմում տեսնել կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը
«Բավարիան» գերմանացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես փոխարինող դարպասապահ Մանուել Նոյերին, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա դարպասապահին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Լոնդոնի «Չելսին»:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Տեր Շտեգենը «Բարսայի» կազմում մասնակցել է 26 խաղի։