Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել Բուլղարիայի Վառնա քաղաքում օրերս անցկացված KWU վարկածով Աշխարհի Գավաթի խաղարկությունից:
Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալը նվաճել է Հովհաննես Մալաջյանը, արծաթե մեդալակիր է դարձել Սուսաննա Կլեկչյանը, իսկ Հելբերտ Նորսոյանը, Գևորգ Կիրակոսյանը և Արեն Խուդյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Բացի այդ, Հովհաննես Մալաջյանը հաղթել է նաև մրցաշարի լավագույն տեխնիկա անվանակարգում:
Նշենք նաև՝ Սուսաննա Կլեկչյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կանանց մեծահասակների պայքարում մեդալ է նվաճել Աշխարհի Գավաթի խաղարկությունից: