Ճապոնիայի հավաքականի դարպասապահ Զիոն Սուզուկին այս ամառ կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա։
«Սենտ Տուդենի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ա Սերիայի նորեկ «Պարման», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ջենոան»։
21-ամյա Սուզուկին 10 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում։
Ավելի վաղ Զիոնի տրանսֆերին հավակնում էր նաև ՄՅՈՒ-ն, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխվել անգլիական ակումբ՝ նախընտրելով խաղաժամանակ ստանալ բելգիական թիմում։
























































