«Ատալանտան» պաշտոնապես հայտարարել է «Գալաթասարայից» վարձավճարով իտալացի կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի տեղափոխության մասին։
«Պերկասի և Պալյուկա ընտանիքները, ինչպես նաև ողջ ակումբը, ցանկանում են ջերմորեն ողջունել Նիկոլո Զանիոլոյին և հաջողություն մաղթել նրան հետագա անձնական և թիմային գործերում որպես «Ներաձուրո»»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ 25-ամյա խաղացողի վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հետագա գնման իրավունքով։ Նախորդ մրցաշրջանում իտալացին «Ասթոն Վիլայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
























































