Իսպանական «Բարսելոնային» առաջարկվել է պայմանագիր կնքել իտալական «Ռոմայի» արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի հետ։
Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Նշվում է, որ Պարեդեսի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Իտալական Ա Սերիայի 2023/2024 մրցաշրջանում 30-ամյա Լեանդրո Պարեդեսն անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։