Իտալական «Միլանը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ չնայած 31-ամյա խաղացողի մադրիդյան ակումբում մնալու ցանկությանը, իսպանացին դեմ չէ դիտարկել տրանսֆերային առաջարկները։ Հաղորդվում է, որ նախկին աստղային հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անձամբ է Ալվարոյին հրավիրել «Միլան»։ Նշվում է, որ Մորատան դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































