Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Արգենտինայի դեմ խաղից հետո (1:1, 4:2) Էկվադորը թիմի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սանչես Բասին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ֆելիքսին և նրա օգնականներին իրենց կատարած աշխատանքի համար: Նրան հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում»,- ասված է ֆեդերացիայի հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ 48-ամյա մասնագետը Էկվադորի հավաքականը գլխավորում էր անցած տարվա գարնանից։
























































