Միլանի «Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է Ա Սերիայի գալիք մրցաշրջանում հնարավոր ինտրիգների մասին։ Նա իր նախկին ակումբին համարում է գալիք մրցաշրջանի ֆավորիտը, սակայն բարձր է գնահատում նաև «Յուվենտուսի» շանսերը՝ Տիագո Մոտտայի գլխավորությամբ։
«Նախորդ մրցաշրջանում հաղթած թիմը սովորաբար հաջորդի ֆավորիտն է։ Կարծում եմ՝ «Յուվենտուսն» էլ կդառնա տիտղոսի հավակնորդ։ Նրանք երիտասարդ, հավակնոտ մարզիչ ունեն՝ մեծ փորձով: Մենք պետք է հարգենք «Յուվենտուսին», փոփոխությունները հաճախ հանգեցնում են աճի»,- Մատերացիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Ինտերը» վաստակած 94 միավորով հռչակվեց Իտալիայի չեմպիոն, իսկ «Յուվենտուսը» 71 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։























































