«Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում էTransfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ նեապոլյան ակումբը պատրաստ է քննարկել Օսիմենի տրանսֆերի վերաբերյալ միայն այն առաջարկները, որոնք սկսվում են 100 միլիոն եվրոյից։ Դեռ հունվարին 25-ամյա խաղացողը ակնարկել էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նապոլիից» հեռանալու տարբերակի մասին: Հաղորդվում էր, որ նիգերիացի հարձակվողը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
2023/24 մրցաշրջանում Օսիմենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































