Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Մատս Հումելսը կարող է տեղափոխվել իտալական «Կոմո», որը գլխավորում է Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասը: Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ Ա Սերիայի նորեկը խաղացողին, որը հունիսի 30-ին ազատ խաղացողի կարգավիճա կստանա, առաջարկել է պայմանագիր 3 միլիոն եվրո աշխատավարձով, ինչպես նաև բոնուսներ։ Հաղորդվում է, որ Հումելսը քննարկում է առաջարկը:
Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Հումելսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։
38 խաղից հետո «Կոմոն» 73 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը Բ Սերիայում և բարձրացել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոն։
























































