«Ինտերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն պատրաստ է տեղափոխվել «Բավարիա»։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Ինտերը» պատրաստ կլինի վաճառել Չալհանօղլուին միայն, եթե մյունխենյան ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկի 50-60 միլիոն եվրո:.
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Չալհանօղլուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: