Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկի գոլը, որը նա խփեց Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Վրաստանի հետ խաղում (1-1), հարձակվողի համար դարձավ վեցերորդը Եվրոպայի առաջնությունում։
Այսպիսով, Չեխիայի հավաքականի խաղացողը շրջանցել է Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանին, իսպանացի Ֆերնանդո Տոռեսին, լեհ Ռոբերտ Լևանդովսկուն, գերմանացիներ Մարիո Գոմեսին և Յուրգեն Կլինսմանին և նախկին Հարավսլավիայի հավաքականի ֆուտբոլիստ Սավո Միլոշևիչին, որոնք խփել են հինգական գնդակ։
28-ամյա Շիկը Եվրոպայի առաջնությունում խփած գոլերի քանակով հավասարվեց այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Նունո Գոմեշը (Պորտուգալիա), Թիերի Անրին (Ֆրանսիա), Ռոմելու Լուկակուն (Բելգիա), Ալվարո Մորատան (Իսպանիա), Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա), Ուեյն Ռունին (Անգլիա), Պատրիկ Կլյուվերտը և Ռուդ վան Նիստելռոյը (երկուսն էլ Նիդեռլանդներից):
Հիշեցնենք, որ Եվրոյի պատմության լավագույն ռմբարկուն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է (14 գոլ):