Այսօր՝ հունիսի 22-ին, Եվրոպայի 2024 թվականի առաջնության 2-րդ տուրի շրջանակում Թուրքիայի և Պորտուգալիայի հավաքականները հանդիպում են անցկացնում:
28-րդ րոպեին զավեշտալի դրվագ է տեղի ունեցել. Թուրքիայի հավաքականի պաշտպան Սամեթ Աքայդինը պարզապես գնդակը գլորեց դեպի իր դարպասը՝ չնկատելով, որ դարպասապահը կանգնած է իր կողքին, ոչ թե դարպասում։
Ակայդինի փոխանցումից հետո գնդակը գլորվեց թուրքական թիմի դարպասի ցանցը։
Նշենք, որ այս ինքնագոլն արդեն 7-րդ է Եվրոպայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 23 խաղում։























































