Դեկլան Ռայսը խոսել է Անգլիայի հավաքականի՝ Եվրո-2024-ում հաղթելու շանսերի մասին։
Անգլիայի հավաքականը երկու հանդիպումներից հետո չորս միավոր է վաստակել՝ հաղթելով Սերբիային (1:0) և ոչ-ոքի գրանցելով Դանիայի հետ (1:1):
«Ես կարծում եմ՝ մենք բոլորս իսկապես ցանկանում ենք, որ երկիրը հպարտանա: Մենք բոլորս իսկապես ցանկանում ենք հաղթել, լինել առաջնորդներ, դուրս գալ խաղադաշտ և մարդկանց նվիրել հիշողություններ, որոնք կմնան ամբողջ կյանքում:
Երբեմն մենք չափազանց մեծ ճնշում ենք գործադրում ինքներս մեզ վրա:
Կարծում եմ, որ այժմ ճնշումը, հավանաբար, պայմանավորված է մեր որոշ խաղացողների անցկացրած մրցաշրջաններով:
Եթե նայեք վիճակագրությանը, ապա մեր առաջատար քառյակը ընդհանուր առմամբ հարյուրից ավելի գոլ է խփել»,- ասել է «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը:























































