Նիդեռլանդների հավաքականի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը Եվրո-2024-ի Ֆրանսիայի դեմ խաղում (0-0) սահմանել է Եվրոպայի առաջնության ռեկորդ, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաերիտասարդ դարպասապահը, ով անառիկ է պահել սեփական դարպասը մրցաշարի եզրափակիչ փուլում։
Վերբրյուգենը Ֆրանսիայի դեմ խաղի ժամանակ 21 տարեկան 308 օրական էր։
Մինչ այս Վերբրյուգենը դարձել էր վերջին 60 տարվա ընթացքում ամենաերիտասարդ դարպասապահը, ով հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում։ Ռեկորդը պատկանում է իսպանացի Իրիբարին, ով Եվրո-1964-ի հանդիպմանը մասնակցել է 21 տարեկան 108 օրականում։























































