Նիդերլանդների հավաքականի պաշտպան Նաթան Ակեն խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականի հետ սպասվող խաղի մասին։
«Ֆրանսիան շատ լավ ու արագ հարձակվողներ ունի։ Պետք է ուշադիր լինենք թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիսլ: Հասկանալի է, որ մենք ցանկանում ենք կենտրոնանալ մեր և մեր որակների վրա։ Պետք հստակ խաղային ծրագիր ունենանք: Մենք չենք կարող հենց այնպես պաշտպանվել: Մենք պետք է առաջ շարժվենք»,- խաղացողի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նիդերլանդներ — Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 21-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։























































