Եվրոպայի առաջնության E խմբի 2-րդ տուրի խաղում այսօր կհանդիպեն Սլովակիայի և Ուկրաինայի հավաքականները։ Թիմերը կխաղան Դյուսելդորֆ քաղաքի «Մերկուր Շպիլ-Արենա» մարզադաշտում (Գերմանիա):
Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով:
Սլովակիա․ Դուբրավկա, Պեկարիկ, Վավրո, Շկրինյար, Հանցկո, Կուցկա, Լոբոտկա, Դուդա, Շրանց, Բոժենիկ, Հարասլին։
Ուկրաինա․ Տրուբին, Զինչենկո, Մատվիենկո, Զաբարնի, Տիմչուկ, Շապարենկո, Բրաժկո, Մուդրիկ, Սուդակով, Յարմոլենկո, Դովբիկ։























































