Անգլիայի հավաքականի պաշտպան Քայլ Ուոքերը խոսել Եվրո-2024-ի երկրորդ տուրում Դանիայի հետ ոչ-ոքիի մասին։
«Դանիան լավ թիմ ունի: Մենք գլխավորում ենք խումբը, ուստի կփորձենք ինչ-որ դրական բան վերցնել այս խաղից։ Մենք լավ հարված բաց թողեցինք տուգանային հրապարակից դուրս»,- Ուոքերի խոսքն է մեջբերել englandfootball.com-ը:
Այս հանդիպումից հետո Անգլիան C խմբում 4 միավորով առաջին տեղում է։
Հաջորդ խաղում Անգլիան կխաղա Սլովենիայի հետ, Դանիան կհանդիպի Սերբիային։ Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 25-ին։
























































