Միլանի «Ինտերը» բանակցություններ է վարում գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ նոր աշխատանքային պայմանագրի շուրջ։
Կողմերը դեռ հեռու են համաձայնությունից։ Ինչպես հայտնի է դարձել La Gazzetta dello Sport-ին, ակումբի ղեկավարությունը մասնագետին առաջարկել է երկու տարվա պայմանագիր, սակայն Ինձագիի կողմը ցանկանում է ստանալ պայմանագրի առաջարկ մինչև 2027 թվականը:
Սպասվում է, որ առաջիկայում մարզիչը և ակումբի ներկայացուցիչները բանակցությունների նոր փուլ կանցկացնեն։
Սիմոնեի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում թիմն Ինձագիի գլխավորությամբ դարձավ Իտալիայի Ա Սերիայի չեմպիոն։
























































