Ամռանը պետք է որոշվի «Միլանի» առաջատարներից մեկի՝ պաշտպան Թեո Էրնանդեսի ապագան իտալական ակումբում։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Կողմերը դիտարկում են պայմանագրի երկարաձգման տարբերակը, իսկ ֆուտբոլիստը աշխատավարձի զգալի բարձրացման հույս ունի։
Այժմ ֆրանսիացին տարեկան ստանում է 4,5 մլն եվրո։ Նա ցանկանում է աշխատավարձի բարձրացում, որը կհամապատասխանի հարձակվող Ռաֆայել Լեաուի աշխատավարձին: Պորտուգալացին տարեկան վաստակում է 7 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Եթե կողմերը համաձայնության չգան պայմանագրի երկարաձգման շուրջ, ապա «ռոսոներիները» պատրաստ կլինեն դիտարկել Էրնանդեսից բաժանվելու տարբերակը: Այս դեպքում «կարմիր-սևերը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջեն 100 միլիոն եվրո։
























































