Լուչիանո Սպալետին խոսել է գիշերային ժամերին PlayStation խաղի սահմանափակման մասին։
Փետրվարին Իտալիայի հավաքականի մարզիչը խոսել է խաղային արգելքի մասին. «Մարդիկ գալիս են այստեղ Եվրոպայի առաջնությունը հաղթելու, ոչ թե Call of Duty-ին հաղթելու համար»:
«Երբեմն ափսոսում եմ, որ պետք է գամ այստեղ և մեկնաբանեմ այն, ինչ չեմ ասել: Ինձ միայն հետաքրքրում է այնպես անել, որ բոլորը գիշերները քնեն: Ես թույլ չեմ տալիս թիմին գիշերները արթուն մնալ, իսկ հետո առանց քնելու գալ մարզումների։ Այսքանը:
Մենք խաղասենյակ պատրաստեցինք երկու գեղեցիկ PlayStation-ով, և ես նույնպես խաղացի դրանցով: Բայց դա պետք է արվի որոշակի ժամանակ: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է խաղալ մինչև գիշերվա երեք-չորսը: Թե՞ առանց դրա գիշերներն ավելի լավ եք քնում: Հոգեբաններն ու բժիշկները նույն բանն են ասում։
Պետք է մեզ ճիշտ պահենք, վերջ։ Ես չեմ ասել, որ արգելում եմ PlayStation-ը, բայց մինչև գիշերվա երեք-չորսը չպետք է արթուն մնալ»,- ասել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
























































