Զլատան Իբրահիմովիչը խոսել է «Միլանում» իր գործունեության մասին։
«Միլանի» ղեկավարությունում աշխատելու մասին
«Վեց ամիս անց ես արդեն սպիտակ մազեր ունեի, ես այդպես եմ աշխատում: Ֆուտբոլում 20-25 տարի անց ավելի շատ ազատություն կա, ես ունեմ երկու երեխա, որոնց այժմ տրամադրում եմ ժամանակ, որը նախկինում չէի կարող տրամադրել խաղերի, ճանապարհորդությունների, հյուրանոցների պատճառով։
Իմ հեռանալուց վեց ամիս անց Ֆուրլանին զանգահարեց ինձ և ամեն ինչ սկսվեց այստեղից: Հետո մենք խոսեցինք Կարդինալեի հետ, միայն ես ու նա, նա ինձ հրավիրեց վերադառնալ «Միլան»՝ դառնալու RedBird-ի գործընկերը։
Ես ասացի նրան. «Եթե վերադառնամ «Միլան», ապա նախագիծը պետք է հաջող լինի»: Ես չեմ ընդունի պարտվելը, այնպես չէ, որ դա ինձ դուր չի գալիս, ես դա չեմ ընդունի։ Ես ուզում եմ հաղթել և կանեմ դա։ Կարդինալեն պատասխանեց. «Բարի գալուստ»»,-պատմել է Իբրան։