Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը հավանության է արժանացրել 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերը ֆրանսիական Ալպերում, իսկ 2034թ.` ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթիում անցկացնելու առաջարկը։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՄՕԿ-ի համապատասխան հանձնաժողովի ղեկավար Կառլ Ստոսը։
Վերջնական որոշումը կկայացվի Փարիզում հուլիսի 22-24-ը նախատեսված ՄՕԿ–ի 142-րդ նստաշրջանում:
Հիշեցնենք, որ հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում՝ 2026թ.փետրվարի 6-22-ը։