Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից առաջ խոսել է ազգային հավաքականում տիրող մթնոլորտի մասին։
«Մենք բոլորս տարբեր անհատներ ենք: Անկասկած, վերջին Եվրոյում մթնոլորտն առանձնահատուկ էր Իտալիայի հավաքականում։ Սա այն է, ինչ մենք հիմա փորձում ենք վերստեղծել։ Այժմ մենք բոլորս էլ հիանալի տղաներ ունենք թիմում, այնպես որ մտավախություն չկա, որ մենք չենք կարողանա կրկնել դա: Մենք հիանալի թիմ ենք և մեզ լավ ենք զգում միասին։ Սա, անկասկած, կարևոր դեր կխաղա, ինչպես դա եղավ վերջին Եվրոյում»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքների 10 տարբեր մարզադաշտերում: Խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 3-րդ տեղերը զբաղեցրած չորս լավագույնները դուրս կգան 1/8 եզրափակիչ։
Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը Եվրո-2020-ի եզրափակչում հաղթեց Անգլիայի հավաքականին։