«Միլանի», «Ռոմայի» և «Յուվենտուսի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն նշել է Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանի ֆավորիտներին։
«Հաջորդ մրցաշրջանը հիանալի կլինի։ Չեմ կարծում, որ «Ինտերը» կպաշտպանի տիտղոսը. «Միլանը» և «Յուվենտուսը» կլինեն գլխավոր ֆավորիտները:
Ինչ վերաբերում է «Նապոլիին», Կոնտեն միջազգային փորձ ունի և ճիշտ պահին ճիշտ ընտրություն է կատարել:
Նա արդեն ապացուցել է, որ հաղթող է։ «Նապոլին» նույնպես ֆավորիտ է, քանի որ կկարողանա կենտրոնանալ Ա Սերիայի վրա», — մեջբերում է մասնագետին MilanPress-ը։