«Նապոլիի» պաշտպան և ավագ Ջովանի Դի Լորենցոն համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում էր պահել ֆուտբոլիստին, սակայն չի կարողացել համոզել նրան մնալ թիմում։
Այժմ բյանկոներիներին անհրաժեշտ է համաձայնության գալ «Նապոլիի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:
Դի Լորենցոն «Նապոլիում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































