«Չելսիի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է ապագայում «Անդերլեխտ» հնարավոր տեղափոխության մասին։
«Վերադարձ «Անդերլե՞խտ»։ Դա տեղի կունենա ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»,- ասել է Լուկակուն RTL Sports-ի եթերում:
Ավելի վաղ հաղորդվում էր Բելգիայի հավաքականի հարձակվողի նկատմամբ իտալական երկու ակումբների՝ «Նապոլիի» և «Միլանի» հետաքրքրության մասին։
2023/2024 մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն վարձավճարով հանդես էր գալիս իտալական «Ռոմայում»։ 31-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Լուկակուն «Չելսի» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին 113 միլիոն եվրոյի դիմաց: Ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
























































