«Ֆիորենտինայի» նախկին մարզիչ Վինչենցո Իտալյանոն դարձել է «Բոլոնյայի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Մասնագետը նոր թիմում կաշխատի առաջիկա երկու տարիներին։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Իտալյանոն հայտարարեց 2023/2024 մրցաշրջանի ավարտին «Ֆիորենտինայից» հեռանալու մասին։ Մարզիչն ակումբի ղեկը ստանձնել է 2021 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ «Ֆիորենտինան» անցկացրել է 162 հանդիպում՝ հաղթելով 79-ում, կրելով 34 պարտություն, 49 անգամ ոչ-ոքի խաղացել։ Իտալական Ա Սերիայի վերջին մրցաշրջանը թիմն ավարտեց 8-րդ տեղում՝ 38 խաղից հետո վաստակելով 60 միավոր։
«Բոլոնյան» 2023/2024 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայում 68 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Ակումբն առաջնության ավարտից հետո բաժանվել է իր գլխավոր մարզիչ Տիագո Մոտայից։
























































