«Ֆիորենտինան» հայտարարել է Ռաֆայելե Պալադինոյին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Վինչենցո Իտալյանոն Ա Սերիայի 2023-24 թթ․ մրցաշրջանի ավարտից հեռո հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ Նշվում է, որ Պալադինոն երկու տարվա պայմանագիր է կնքել «Մանուշակների» հետ։
Ավարտված մրցաշրջանում «Մոնցան» Պալադինոյի գլխավորությամբ զբաղեցրել էր 12-րդ տեղն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։
























































