«Նապոլիի» ղեկավարությունը 23-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային առաջարկել է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ՝ խաղացողին ակումբում պահելու համար։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի համաձայն, նեապոլցիները ցանկանում են փոխհատուցում սահմանել եզրային հարձակվողի համար՝ 160 միլիոն եվրոյի չափով, միևնույն ժամանակ, Կվարացխելիայի գործակալը «Նապոլիից» պահանջում է ֆուտբոլիստին շուրջ 6 միլիոն եվրո աշխատավարձ վճարել՝ հարկերից հետո, և ևս 130 մլն եվրո փոխհատուցում սահմանել:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՊՍԺ-ն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները վրացի հարձակվողի հետ։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:
























































