«Նապոլիի» հետ իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեի պայմանագրում որևէ կետ չի լինի պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում մասնագետի փոխհատուցման մասին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հետևաբար, եթե Կոնտեին հեռացնեն, «Նապոլին» պարտավոր չէ նրան որևէ գումար վճարել։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Նապոլին» լիարժեք համաձայնության է եկել իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ մինչև 2027թ. նախատեսված պայմանագրի վերաբերյալ:
54-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որը նա գլխավորել է 2021-ից 2023 թվականներին։
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 38 խաղից հետո «Նապոլին» վաստակել է 53 միավոր և զբաղեցրել է 10-րդ տեղը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Նապոլին» պատրաստ է ամռանը 230 միլիոն եվրո հատկացնել Կոնտեին տրանսֆերների համար, եթե նա նշանակվի գլխավոր մարզչի պաշտոնում։
























































