«Յուվենտուսը» դիմել է Եվրոպական ակումբների ասոցիացիա (ECA) վերադառնալու համար՝ Սուպերլիգայի նախագծից դուրս գալուց հետո: Այս մասին տեղեկացնում է ECA կայքը։
Հաղորդվում է, որ այսօր՝ հունիսի 1-ին, տեղի է ունեցել ECA-ի գործադիր կոմիտեի նիստը, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և այս կազմակերպության գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրյոմը։
Հանդիպման սկզբում ECA-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, ով նաև ՊՍԺ-ի նախագահն է, դիմելով ներկաներին ասել է. «Ես հանդիպումը սկսում եմ շատ կարևոր նորությամբ. ուրախ եմ հայտնել, որ «Յուվենտուսը» ECA-ին վերամիավորվելու հայտ է ներկայացրել, որը կձևակերպվի մոտ ապագայում»,- ասվում է ECA-ի կայքում:
























































