«Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է Ա Սերիայի վերջին մրցաշրջանում ակումբի արդյունքների մասին։
«Նույնիսկ Պեպ Գվարդիոլան չէր կարող այս տարի ավելի մեծ հաջողությունների հասնել «Յուվենտուսում»»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի կեսերին Ջորջիո Կյելինին ավարտեց իր խաղային կարիերան։ Նա «Յուվենտուսի» հետ նվաճել է 20 գավաթ (ներառյալ 9 Սկուդետտոն):
























































