Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսն ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 35-ամյա գերմանացին բացառել է այս ամռանը կարիերան ավարտելու տարբերակը։
Նա ցանկանում է կարիերան շարունակել թոփ-5 լիգաներից մեկում։ Ամենահավանական տարբերակն Իտալիայի Ա Սերիան է։ Ըստ լուրերի՝ խաղացողով հետաքրքրված է «Միլանը»
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։ Նշվում է, որ խաղացողը լավ հարաբերությունների մեջ չէ թիմի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչի հետ։
Այս մրցաշրջանում Հյումելսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































