«Նապոլին» լիարժեք համաձայնության է եկել իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ Կոնտեն և «Նապոլին» համաձայնության են եկել յուրաքանչյուր կետի շուրջ՝ ներառյալ հավելյալ վճարումները, իմիջի իրավունքները և աշխատակիցները: Ընդգծվում է, որ 54-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն հաստատված են։
54-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որը նա գլխավորել է 2021-ից 2023 թվականներին։
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 38 խաղից հետո «Նապոլին» վաստակել է 53 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Նապոլին» պատրաստ է ամռանը 230 միլիոն եվրո հատկացնել Կոնտեին նոր տրանսֆերների համար, եթե նա նշանակվի գլխավոր մարզչի պաշտոնում։
























































