Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հայտարարել է, որ «Ինտերի» եզրային հարձակվող Դենզել Դումֆրիսը տուգանվել է 4000 եվրոյով «ներաձուրիների» չեմպիոնական տոնակատարության ժամանակ «Միլանի» ֆուտբոլիստ Թեո Էրնանդեսի մասնակցությամբ պաստառ պարզելու համար, որտեղ ֆուտբոլիստը պատկերվել է շան կերպարում:
Բացի այդ, «Ինտերը» ևս տուգանվել է 4 հազար եվրոյով։
Հիշեցնենք, որ նախկինում «Միլանի» խաղացողներ Թեո Էրնանդեսը, Միկ Մենյանը, Ռադե Կրունիչը և Սանդրո Տոնալին դրամական պատիժ էին ստացել նմանատիպ միջադեպերի համար։ Ֆուտբոլիստները տուգանվել էին 2022 թվականին այն բանից հետո, երբ տիտղոսը տոնելիս «Ինտերի» հասցեին վիրավորական պաստառ էին ցուցադրել:
























































