«Նապոլին» Խվիչա Կվարացխելիային չի վաճառի ՊՍԺ-ին 100 միլիոն եվրոյով:
Ակումբը մտադիր է պահել 23-ամյա կիսապաշտպանին, չնայած այն հանգամանքին, որ խաղացողն արդեն համաձայնվել է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Corriere dello Sport-ը։
Փարիզցիները 100 միլիոն եվրոյի առաջարկ են արել, որը չի ընդունվել։ «Նապոլին» չի ծրագրում դիտարկել 150 միլիոն եվրոյից պակաս առաջարկները։
Խվիչան ավարտված մրցաշրջանում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































