Լաուտարո Մարտինեսը կարիերան կշարունակի «Ինտերում»։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, հարձակվողն ընդունել է «ներաձուրիների» հետ պայմանագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելու առաջարկը։
Լաուտարոյի աշխատավարձը կկազմի տարեկան 9 միլիոն եվրո և բոնուսներ։
Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը արգենտինական «Ռասինգից»: Ընդհանուր առմամբ, նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 282 հանդիպում, խփել 129 գոլ և կատարել 43 գոլային փոխանցում։
























































