«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն նշել է, որ դեմ չէր լինի ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբային տեսնել իր թիմում։
«Մենք դեմ չէինք լինի Արտեմ Ձյուբային տեսնել «Ուրարտուում»։ Եթե խոսենք նրա բնավորության մասին, ապա բոլոր ուժեղ ֆուտբոլիստները բարդ բնավորություն ունեն։ Խնդիրն այն է, երբ ֆուտբոլիստը չի կատարում մարզչի հրահանգները։ Իսկ եթե ամեն ինչ անում է, ուրեմն խնդիր չկա։ Գումարած, կարևոր է, որ հարձակվողը գոլ խփի:
Ինձ համար Արտյոմն ունակ է իր ուժեղ որակները ցուցադրել Հայաստանի առաջնությունում։ Կարծում եմ՝ որոշ թիմերի համար էլ նա կարող էր օգտակար լինել»,- Գունկոյի խոսքն է մեջբերել Sport24-ը։
Մայիսի 29-ին «Լոկոմոտիվը» հայտարարել Ձյուբայի՝ թիմից հեռանալու մասին։ 2023 թվականի փետրվարից հարձակվողը անցկացրել է 39 հանդիպում, դարձել 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































