Հուլիսի 26-ին` Փարիզի օլիմպիական խաղերի բացման ժամանակ, Ֆրանսիայի իշխանություններն ակնկալում են մոտ 120 պետությունների և կառավարությունների ղեկավարների ներկայություն: Դա կարող է ռեկորդ հանդիսանալ և դիվանագիտությունն ակտիվացնել, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների համաձայն՝ սպասվում է մոտ 160 սպորտի ղեկավարների մասնակցություն, ինչն աննախադեպ կլինի օլիմպիական խաղերի պատմության մեջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խաղերի բացումից առաջ, Ելիսեյան պալատում կհյուրընկալի առաջնորդներին, որոնք ներկա կլինեն Սենա գետի երկայնքով օլիմպիական շքերթին:
Սպասվում են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, իսկ մինչ մարզահանդեսի բացումը Ֆրանսիայի նախագահը ՄՕԿ-ի հետ համատեղ գագաթնաժողով կանցկացնի: