Պրահայի O2 Arena-ում ավարտվել է հոկեյի ԱԱ-2024-ի եզրափակիչ հանդիպումը, որում Չեխիայի հավաքականը 2։0 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ և 2010 թվականից ի վեր առաջին անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:
Տանտերերին հաղթանակ են պարգևել Դավիդ Պաստրնյակի և Դեյվիդ Քեմփֆի գոլերը:
Առաջնության բրոնզե մեդալներին արժանացել է Շվեդիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում առավելության է հասել Կանադայի ընտրանու նկատմամբ:
2024 թվականի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացվել է մայիսի 10-26-ը Չեխիայի երկու քաղաքներում՝ Պրահայում և Օստրավայում։
Նշենք, որ տափօղակով հոկեյի աշխարհի հաջորդ՝ 88-րդ առաջնությունը կանցկացվի 2025 թվականի գարնանը Շվեդիայում և Դանիայում։