Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է ներաձուրիների 2023/2024 մրցաշրջանի արդյունքները։ Ա Սերիայի վերջին տուրում «Ինտերը» ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ (2:2):
«Այս երեկո մենք ավարտեցինք ֆանտաստիկ մրցաշրջանը, որը կիսվել ենք «Ինտերի» ողջ ընտանիքի հետ, քանի որ դա բոլորի արժանիքն էր: Մենք հուզիչ ճանապարհորդություն ունեցանք և նվաճեցինք տիտղոսը՝ առաջնության ավարտից 5 տուր առաջ: Այսօր մենք ավարտեցինք աշխատանքը, որը սկսվել էր հուլիսի 13-ին, և դա մեծ ճանապարհորդություն էր»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Semper Inter-ը:
Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագին 2023/2024 մրցաշրջանի ավարտին ստացել է Ա Սերիայի «Լավագույն մարզիչ» մրցանակը։ Իտալացի մասնագետը «Ինտերի» գլխավոր մարզիչն է 2021 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նրա գլխավորությամբ «ներաձուրիները» դարձան Իտալիայի չեմպիոն։ Ավելի վաղ պրոֆեսիոնալ մարզչական կարիերայի ընթացքում Ինձագին աշխատել է Հռոմի «Լացիոյում»: