Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպիչները ջրի բարձր մակարդակի պատճառով երկրորդ անգամ հետաձգել են Սենա գետի վրա նախատեսված միջոցառման բացման արարողության փորձը։
Առաջին փորձը պետք է կայանար ապրիլի ութին, երկրորդը ՝ մայիսի 27 –ին: Պաշտոնյաները հավաստիացնում են, որ միջոցառումը տեղի կունենա, երբ եղանակային պայմանները բարենպաստ լինեն:
Նշենք, որ ամառային խաղերի պատմության ընթացքում բացման արարողությունն առաջին անգամ կանցկացվի մարզադաշտից դուրս:
Այնուամենայնիվ, հավակնոտ ծրագիրը բարձր ռիսկային է համարվում, քանզի Սենայում կմրցեն նաև բաց ջրերում լողի և եռամարտի մրցումների մասնակիցները: