Իտալիայի առաջնության վերսկսումը կարող է տեղի ունենալ նախատեսվածից շատ ուշ: Նախկինում հաղորդվում էր, որ Ա Աերիան կվերսկսվի մայիսի սկզբին: Այժմ հաղորդվում է, որ առաջնության վերսկսումը չի կարող տեղի ունենալ մինչև հունիս կամ նույնիսկ հուլիս: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։
Բանն այն է, որ Իտալիայում ամեն օր կորոնավիրուսով վարակվածների թիվը աճում է, և, կանխատեսումների համաձայն, այդ միտումը կշարունակվի մոտ ապագայում:
Իր հերթին Telegraph-ը հայտնում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է վերսկսել մրցաշարը հունիսի 1-ին: Այսպիսով, վեց շաբաթվա ընթացքում թիմերը կկարողանան ավարտել առաջնությունը՝ շաբաթվա կեսին անցկացնելով որոշ հանդիպումներ: