Պրեմիեր լիգայի ղեկավարությունը տարբեր ժամանակահատվածներ է դիտարկում մրցաշրջանի վերսկսման համար՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարից հետո:
Մնում է անցկացնել 9 տուր: Telegraph-ը հայտնում է, որ Պրեմիեր լիգան կարող է վերսկսել մրցաշարը հունիսի 1-ին: Այսպիսով, վեց շաբաթվա ընթացքում թիմերը կկարողանան ավարտել առաջնությունը՝ շաբաթվա կեսին անցկացնելով որոշ հանդիպումներ: Այս տարբերակով, հաջորդ մրցաշրջանը 2020/2021-ը կկարողանա սկսել, ինչպես նախկինում էր նախատեսված, օգոստոսի 8-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիների միությունը (ՈւԵՖԱ) մարտի 17-ին, արտակարգ համաժողով է անցկացրել՝ կապված Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված չեղարկումների հետ և ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատեց, որ Եվրո-2020-ը հետաձգվել է և կանցկացվի 2021 թվականին՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը: