Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը 15 մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացված WKB վարկածով Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների 7-րդ առաջնությունում։
Հայաստանի թիմն առաջնությանը մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ և նվաճել 4 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալ:
Մեր թիմի կազմում Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել և ոսկե մեդալներ նվաճել Ալեն Հովհաննիսյանը, Հովհաննես Մալաջյանը, Սարգիս Հարությունյանը և Տիգրան Ալավերդյանը:
Արծաթե մեդալակիրներ են դարձել Վարդան Ադամյանը, Էմիլ Աբրահամյանը, Վազգեն Գրիգորյանը և Մնացական Նահապետյանը, իսկ Վարազդատ Գասպարյանը, Կարեն Հակոբյանը, Զոհրաբ Մելքոնյանը, Արարատ Մանուկյանը, Էրիկ Ազիզբեկյանը, Նորայր Մուրադյանը և Վարդան Հովհաննիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: