Ա Սերիայի 38-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղը 2-2 ավարտեց «Վերոնայի» հետ։
Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արնաուտովիչը։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում այսօր դաշտ դուրս չեկավ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ռոման» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Էմպոլիին»։
Հյուրերի կազմում աչքի ընկավ Աուարը։
Այսպիսով, «Էմպոլին» վաստակած 36 միավորով պահպանեց տեղը Ա սերիայում, «Ռոման» 63 միավորով 6-րդն է։