Մոնտե Կառլոյի քաղաքային շրջապտույտում ավարտվեց Ֆորմուլա 1-ի Մոնակոյի Գրան Պրին։
Հաղթող է ճանաչվել Ferrari-ի ավտոարշավորդ Շառլ Լեկլերը։ Երկրորդ տեղում է McLaren-ի ավտոարշավորդ Օսկար Պիաստրին: Լավագույն եռյակը եզրափակել է Ferrari-ի ավտոարշավորդ Կառլոս Սաինսը։
Նշենք, որ մրցարշավն ընդհատվել է կարմիր դրոշներով ավելի քան կես ժամ՝ Սերխիո Պերեսի և Haas-ի երկու վարորդների մասնակցությամբ վթարի պատճառով առաջին շրջանում: