«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը իտալացի մասնագետ Անտոնի Կոնտեին առաջարկում է գլխավորել նեապոլիտանական ակումբը և հայտարարում է 9 միլիոն եվրո աշխատավարձ և 1 միլիոն եվրո բոնուս Ա Սերիայում հաղթելու համար: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:
Աղբյուրի համաձայն՝ Կոնտեի՝ «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, սակայն Դե Լաուրենտիսին դուր է գալիս 54-ամյա մասնագետի թեկնածությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Նապոլին» Կոնտեին առաջարկում է պայմանագիր մինչև 2027 թվականը։
54-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որը նա գլխավորել է 2021-ից 2023 թվականներին։