«Ուրարտուի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբի և Դենիս Գլուշակովի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին հայտնվել, որ Գլուշակովը հեռացվել է «Ուրարտուից» թիմակցի հետ կոնֆլիկտի պատճառով։ Գլուշակովը, իբր, «ռոմանտիկ հարաբերություններ» է ունեցել թիմակցի կնոջ հետ, ինչը հանգեցրել է խաղացողների միջև վեճի։ Ինքը՝ Դենիսը, հերքել է այս լուրերը և հայտարարել, որ վնասվածքի պատճառով չի խաղում։
Գլուշակովը միացել էր «Ուրարտուին» 2024 թվականի ձմռանը։ Թիմի կազմում նա անցկացրել էր 11 հանդիպում։
Նշվում է նաև, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Վլադիսլավ Պանտելեևը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Ռուս ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 6 հանդիպում։